ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի արդյունքներով՝ Մեքսիկային հաջողվել Է ռեկորդային 16,25 մլրդ դոլար հավաքել արտասահմանյան զբոսաշրջությունից ստացված եկամուտների տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է լատինամերիկյան այդ երկրի զբոսաշրջության նախարարությունը:
Մեքսիկայի կենտրոնական բանկի տվյալներով՝ այդ գումարը 2013 թվականի եկամուտները գերազանցում Է գրեթե 17 տոկոսով, 2012 թվականին ստացվածը՝ ավելի քան 27 տոկոսով:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը երկիր Է ժամանում օդային ճանապարհով. նրանց բաժին Է ընկնում Մեքսիկայում ծախսված փողերի 78,5 տոկոսը: Մասնագետների հաշվարկներով՝ ընդամենը 2014 թվականին Մեքսիկա են ժամանել 29,1 մլն օտարերկրացիներ, ինչը 5 միլիոնով ավելի Է 2013 թվականի ցուցանիշից: