Խճանկար

Ամերիկուհին սիրիահարների տոնի առթիվ ծաղկեփունջ է ստացել... մահացած ամուսնուց

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին սիրիահարների տոնի առթիվ ծաղկեփունջ է ստացել... մահացած ամուսնուց

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքի բնակչուհի Շելլի Գոլեյը սիրիահարների տոնի առիթով ծաղկեփունջ է ստացել ամուսնուց, ով… մահացել էր մեկ տարի առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա ամուսինը՝ Ջիմ Գոլեյը, մահացել էր 2014թ. փետրվարին քաղցկեղից: Տեսնելով, որ ծաղիկներն ամուսնուց են, Շելլին կորցրել է խոսելու ունակությունը:

Կապ հաստատելով ծաղկի սրահի հետ՝ Շելլի Գոլեյը պարզել է, որ ամուսինն, իմանալով, որ իրեն հաշված օրեր են մնացել, որոշել է արտասովոր քայլ կատարել: Ջիմ Գոլեյը սրահի աշխատակիցներին խնդրել է ամեն տարի վարդեր ուղարկել իր կնոջը մինչև նրա կյանքի վերջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում