Խճանկար

Բոնդի մասին նոր ֆիլմն արգելել են նկարահանել հին հռոմեական գերեզմանատանը

1 րոպեի ընթերցում

Բոնդի մասին նոր ֆիլմն արգելել են նկարահանել հին հռոմեական գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոնդապատումի նոր սերիայի՝ «Սպեկտր» ֆիլմի նկարահանումներն արգելել են Իտալիայի Վերանո կոմունայի հին հռոմեական գերեզմանատանը, հաղորդում Է «Արմնպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Տեսուչ վանականներն այս որոշումն ընդունել են՝ երկյուղելով, որ նկարահանումների ծանր տեխնիկան եւ բեռնատար մեքենաները կփչացնեն մահարձանները, որոնցից շատերը պատմական եւ մշակութային արժեք են ներկայացնում:

Ինչպես նշել Է հրատարակությունը, ապագա կինոժապավենի սյուժեն ներառում Է հուղարկավորության տեսարան: Ենթադրվում Է, որ արգելքից հետո ռեժիսոր Սեմ Մենդեսն Էպիզոդի վրա անհրաժեշտ աշխատանքը կանցկացնի Հռոմեական քաղաքակրթության թանգարանում, ինչպես նաեւ Հռոմում:

The Guardian-ը հավելում Է, որ սա առաջին դեպքը չԷ, երբ «Սպեկտրի» ստեղծագործական խմբի հանդեպ ծառանում են այս կամ այն խոչընդոտները: Ավելի վաղ աշխատանքը դադարեցրել Էին, որորվհետեւ գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը վնասել Էր ծունկը Լոնդոնում մարտի տեսարանի նկարահանման ժամանակ:

Բոնդապատումի 24-րդ կինոնկարն, ինչպես սպասվում Է, Էկրաններ կբարձրանա 2015 թվականի նոյեմբերին: Բացի Քրեյգից, այնտեղ կխաղան Լեա Սեյդուն եւ Դեյվ Բատիստան: Խմբին պետք Է միանա նաեւ Մոնիկա Բելուչին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում