Խճանկար

Պինգվինները չեն տարբերում քաղցր ու դառը համերը. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Պինգվինները չեն տարբերում քաղցր ու դառը համերը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պինգվինները չեն տարբերում քաղցր ու դառը համերը, նրանց համար մատչելի են սոսկ աղի եւ թթու համերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք հետազոտությունը հրապարակել են բրիտանական Current Biology գիտական հանդեսում:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետազոտողները, որոնք աշխատում են պինգվինի համագենի վերծանման վրա, հայտնաբերել են, որ գեների մի մասը, որոնք պատասխանատու են համի համար, պինգվինների մոտ բացակայում Է:

Գիտնականները ենթադրում են, որ պինգվիններն ի վիճակի են տարբերելու ձկան աղի համը, բայց քանի որ նրանք կերը կուլ են տալիս ամբողջությամբ, ապա երբեմն համն զգալու կարիք բնավ չեն ունենում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում