Խճանկար

Ավստրալիայում կայացել է ձմերուկասահքի մրցույթ

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում կայացել է ձմերուկասահքի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական Չինչիլա քաղաքում տեղի է ունեցել ձմերուկներով սահելու ավանդական մրցույթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջնությունը կայացել է Melon Festival-ի շրջանակներում: Միջոցառման փորձառու այցելուներից մեկը հայտարարել է, որ ձմերուկասահքի հաջողության գաղտնիքը կայանում է ճիշտ մեկնարկի մեջ:

Ձմերուկի փառատոնը անցկացվում է Չինչիլայում յուրաքանչյուր 2 տարին մեկ: Այս անգամ տոնը համախմբել էր շուրջ 15 հազար մարդու՝ գերազանցելով այցելուների նախկին ռեկորդը:

Փառատոնի 4 օրերի ընթացքում ոչնչացվել է 20 տոննա ձմերուկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում