«Եվրատեսիլ 2015». «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:

Երգիչ Եսային օրեր առաջ հարցազրույց էր տվել «Արմենպրես»-ին: Ֆրանսիայում բնակվող և մեծ ժողովրդականություն վայելող երգիչ Եսայի Ալթունյանը հայ երկրպագուների պակաս չունի: Բազմաթիվ անվանի ֆրանսիացի կատարողների համար երգեր գրած Եսային Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված իր նոր՝ «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը ներկայացնելու:

«Իմ ընտանիքն ինձ պատմել է այն մասին, թե ինչ է եղել 1915 թվականին, և ինձ փոխանցել է այդ ցավը, որը ես խորությամբ եմ զգում: Պետք է մի բան անեի 100-րդ տարելիցի համար, և ես 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին նվիրված երգ գրեցի: Չեմ մոռանա այն, ինչ եղավ: Իմ նախնիներն էլ են ցեղասպանությունից փրկվել: Թուրքերը պետք է ներողություն խնդրեն մեզնից, իմ երգում ես ասում եմ, որ չեմ մոռանա: Ինձ համար շատ կարևոր է այս երգը: Այն ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչ եղավ հայ ժողովրդի հետ»,-մեզ հետ զրույցում նշել էր երգիչը:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Հայերեն English Русский

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները