Հայոց ցեղասպանություն

Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են Արցախում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են Արցախում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր:Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում