Ռիո դե Ժանեյրոյի կառնավալում սկսվել Է սամբայի դպրոցների մրցույթ-շքերթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական ավանդական կառնավալը փետրվարի 15-ի ուշ երեկոյան մոտեցել Է իր գագաթնակետին. Ռիո դե Ժանեյրոյում սկսվել Է բարձրագույն լիգայի սամբայի դպրոցների մրցույթ-շքերթը: Այն կտեւի երկու օր, ավելի ճիշտ՝ երկու գիշեր: Ընդհանուր առմամբ 12 կառնավալային կոլեկտիվներ կանցնեն «Մարքիզ դե Սապուկայի» սամբադրոմի յոթհարյուրմետրանոց մրցուղիով, որն ավելի շատ նման Է մի փողոցի, որի երկու կողմերին կառուցված են տրիբունաներ եւ օթյակներ, որոնք տեղավորում են շուրջ 70 հազար հանդիսականների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարքիզ դե Սապուկայի»-ում կառնավալային երթերը համարվում են բաց երկնքի տակ ամենաընդգրկունը: Ինչպես պնդում են տիեզերագնացները, կառնավալի ժամանակ լույսերով ողողված սամբադրոմը լավ Է երեւում նույնիսկ տիեզերքից:

«Մարքիզ դե Սապուկայի»-ի մրցուղի առաջինը դուրս Է եկել «Վիրադոուրու» դպրոցը, որը որոշել Է պատմել բրազիլական մշակույթում աֆրիկյան բաղադրիչի հարստության մասին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ելույթն ուղեկցվել Է տեղատարափ անձրեւով, ինչը կառնավալի համար խոչընդոտ չի համարվում, քանի որ փետրվարին արեւադարձային Ռիո դե Ժանեյրոյում անձրեւները տաք են:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն