«Նոր գիրք»-2/3. Նիկոլայ Գոգոլից մինչև Ստանիսլավ Լեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ընթերցասերների դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակներ

Արտակ Վարդանյան, «Զամբիլֆրոշ»

Գրքույկում տեղ է գտել քրդական ժողովրդական հանրահայտ «Զամբիլֆրոշ» սիրավեպի հայերեն առաջին գրական մշակումը: Պոեմի նախնական բանահյուսական տարբերակները գալիս են դեռևս միջնադարից: Այն գողտրիկ մի պատմություն է զամբյուղավաճառ գեղեցիկ պատանու մասին, ում տենչում է դղյակի ջահել տիրուհին՝ Էմիրի կինը: Սակայն պատանին չի տրվում տիրուհու հմայքին: Ողջ սիրային թնջուկը ձևավորվում է բարոյական պարտքի և կրքի հակադրության վրա: Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Ստանիսլավ Լեմ, «Սոլարիս»

Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտական ֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: Լեհերենից թարգմանությունը՝ Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային դասականներ

Նիկոլայ Գոգոլ, «Երկեր»

«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսել գրող, դրամատուրգ, երգիծաբան Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա», «Շինել» և «Ռևիզոր» ստեղծագործությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ռուս, այլ նաև համաշխարհային գրականության պատմության մեջ:

Գոգոլի ստեղծագործություններն աչքի են ընկնում քնարականությամբ, հերոսների ռոմանտիկ ոգեշնչվածությամբ և իրադրությունների պատկերման սուր երգիծանքով: «Շինել» պատմվածքում Գոգոլը նկարագրել է ճղճիմ ու փոքրոգի մարդկանց, մարդկային խեղճությունը, «Տարաս Բուլբա» վիպակում ժողովրդին ներկայացնում է որպես պատմությունը կերտող հերոսի և ազգային ինքնագիտակցությունը կրողի: «Ռևիզոր» կատակերգությունում սուր և անողոք քննադատության է ենթարկել ռուս չինովնիկներին, ծաղրել է այդ խավի կենցաղը, գործելաոճը: ​Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի