Հասարակական

Ծաղկաձորի ճոպանուղու հատվածում 4 երիտասարդների օգնություն է անհրաժեշտ /լրացված/

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի ճոպանուղու հատվածում 4 երիտասարդների օգնություն է անհրաժեշտ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 15-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ գծի մոտակայքում 4 երիտասարդ ուժասպառ են եղել և չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԼՐԱՑՈՒՄ,Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ճոպանուղու աշխատակիցները Բջնի հանդամաս կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Գ.-ին (ծնվ.1986թ.), Վ. Հ.-ին (ծնվ.1989թ.), Ա. Ա.-ին (ծնվ.1987թ.), Ս. Ս.-ին (ծնվ.1986թ.) և տեղափոխել անվտանգ տարածք:Տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում