Խճանկար

Սրճարանի սեփականատերն այցելուների ուշադրությունը գրավելու նոր միջոց է մտածել

1 րոպեի ընթերցում

Սրճարանի սեփականատերն այցելուների ուշադրությունը գրավելու նոր միջոց է մտածել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի բնակիչ Լի Կվան-հոն որոշել է իր սրճարանի այցելուների թիվը ավելացնել ոչխարների միջոցով: Նա որոշել է Սեուլում «Nature Café» սրճարան բացել, որտեղ մի քանի ոչխար է պահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում nation-news.ru-ն:

«Ես լավ հնարավորություն եմ ընձեռում սրճարանի այցելուներին այս տարվա կենդանի խորհրդանիշների հետ շփվելու և նրանցից հաջողություն խնդրելու համար, և ես հուսով եմ, որ 2015թվականի խորհրդանիշները ինձ հաջողություն կբերեն»,-նշել է նա և հավելել, որ սրճարանում ոչխարներին թույլ են տալիս կերակրել միայն անձնակազմի հսկողության ներքո` միայն սրճարանում գնված սննդով, հայտնում է kedem.ru-ն:

Սեուլի բնակիչ Լի Կվան-հոն հայտարարել է նաև, որ ոչխարի տարվա ավարտից հետո չի պատրաստվում բաժանվել կենդանիներից: «Նույնիսկ եթե այցելուների թիվը սկսի նվազել, միևնույն է ես չեմ բաժանվի նրանցից»,-հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում