Apple-ն աշխատում է էլեկտրամեքենա ստեղծելու գաղտնի ծրագրի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ աշխատում են էլեկտրական սնուցմամբ մեքենա ստեղծելու գաղտնի նախագծի վրա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով The Wall Street Journal-ի հրապարակումը:Ըստ հրապարկման` իր ձևով Apple-ի մեքենան հիշեցնում է մինիվեն: Ընկերության գլխավոր տնօրենի` Թիմ Կուկի կողմից հավանության արժանացած նախագիծը ստացել է «Տիտան» անվանումը: Իսկ մեքենայաստեղծման ստորաբաժինը ղեկավարում է արտադրանքի դիզայի գծով փոխնախագահ Սթիվ Զադեսկին, ով նախկինում աշխատել է Ford ընկերությունում:

Նախատեսվում է, որ մեքենայի ստեղծման վրա աշխատող անձնակազմը բաղկացած կլինի հազար մարդուց: «Ներկայում ընթանում են ավտոմեքենայի արտադրության մեջ ավտոմատացված մեխանիզմների, մետաղների ու նյութերի տարբեր տիպերի ուսումնասիրման աշխատանքները»,-գրել է The Wall Street Journal-ը:

Ինչպես հայտնել է թերթը, Apple-ի ղեկավարները հանդիպել են ավտոմեքենաների տարբերանշաններ ստեղծող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Պարբերականը հայտնել է նաև, որ Apple-ը կարող է նույնիսկ որոշել ու շուկա դուրս չբերել մեքենան: Շատ տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային սնուցմամբ մեքենայում, ինչպես օրինակ, ժամանակակից մարտկոցները, կարող են պիտանի լինել Apple-ի մյուս արտադրանքների, այդ թվում` Ipad-ի և Iphone-ի համար:

Այս քայլով Apple-ը մրցակցության մեջ կմտնի Tesla և Google ընկերությունների հետ, որոնք ևս էլեկտրական մեքենաների նախագծեր են իրականացնում:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն