Զարյան փողոցի իր բնակարանում քաղաքացի է թունավորվել
1 րոպեի ընթերցում
![Զարյան փողոցի իր բնակարանում քաղաքացի է թունավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/794052.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 13-ին, ժամը 18.27-ին տեղեկավտություն է ստացվել , որ ժամը 14.00-ին թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ն. Զարյան փողոցի թիվ 122 տան բնակիչ՝ 2001թ. ծնված Մ. Բ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԱԻ նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: