ԱՄՆ-ն հայ ժողովրդի հետ կհիշատակի 1915թ. ողբերգությունը. ԱՄՆ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայ ժողովրդի հետ միասին կսգա եւ կհիշատակի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացնում է, որ ճանաչում է բազմաթիվ ամերիկացիների, ում համար 100-րդ տարելիցի միջոցառումները կարեւոր նշանակություն ունեն:

«Ես՝ որպես դեսպան, և մեր դեսպանությունը ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ-ն Հայաստանի, հայ ժողովրդի կողքին է հիշատակելու 1915թ. այս սարսափելի ողբերգական իրադարձությունները, որոնց ժամանակ մեկ միլիոնից ավելի հայեր զոհվել ու տեղահանվել են: Մենք նաև ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այստեղ կլինեն իրենց հիշատակի տուրքը մատուցելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը` միաժամանակ հավելելով, որ դեռեւս տեղյակ չէ, թե Վաշինգտոնից ով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:

«ԱՄՆ-ի Նախագահը պատիվ է ունեցել ստանալ հրավեր՝ մասնակցելու միջոցառումներին: Վաշինգտոնում իմ քննարկումների ժամանակ դեռևս որոշում կայացված չէր, թե ով է մասնակցելու, ով ներկա կլինի այդ օրը Հայաստանում: Երեկ և այսօր ՀՀ արտգործնախարարի ու ՀՀ Նախագահի հետ հանդիպումների ժամանակ նրանք նշեցին, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայությունը: Մենք տեղյակ կպահենք, երբ պարզ դառնա, թե ով է գալու Երեւան: Մինչ այդ ԱՄՆ-ից բոլոր հետաքրքրվողները կկարողանան գալ, լինել այստեղ, ոգեկոչել»,- շեշտեց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդների հրավիրել է Երեւան` ապրիլի 24-ին միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Հռոմի Պապը այդ օրը կլինեն հայ ժողովրդի կողքին:

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը