«ՎԿոնտակտե»-ն եւ «Յանդեկս»-ն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ռեսուրսների թոփ-10-ում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԿոնտակտե» սոցցանցը եւ «Յանդեկս» որոնիչը՝ ըստ բոլոր կատերգորիաների, հայտնվել են աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող կայքերի տասնյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են SimilarWeb հետազոտական ընկերության տվյալները:

Սոցցանցը, որն ստեղծվել Է Պավել Դուրովի կողմից, զբաղեցրել Է 6-րդ տեղը, իսկ «Յանդեկս»-ը գրավել Է 9-րդ հորիզոնականը: Վարկանիշի առաջին քսանյակում տեղ են գտել նաեւ ռուսական մեկ այլ սոցցանց՝ «Օդնոկլասնիկի»-ն, եւ Mail.ru. կայքը, որոնք գրավել են համապատասխանաբար 17-րդ եւ 18-րդ տեղերը:

Առաջատարների եռյակը գլխավորել Է Facebook սոցիալական ցանցը, որին հաջորդում են Google որոնիչը եւ YouTube տեսահոսթինգը: Թոփ-10-ում են նաեւ Yahoo-ն, Microsoft-ի Live.com փոստային ծառայությունը, «Վիկիպեդիա»-ն, Twitter-ը եւ Google-ի հնդկական տարբերակը:

SimilarWeb-ը հետազոտական ընկերություն Է, որն զբաղվում Է ամբողջ աշխարհում կայքերի եւ շարժական հավելվածների վերլուծությամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում