Խճանկար

Չինաստանի գրաքննության մարմնի աշխատակիցների երգչախումբը կատարել Է Համացանցի օրհներգը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի գրաքննության մարմնի աշխատակիցների երգչախումբը կատարել Է Համացանցի օրհներգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Cyberspace Administration-ի (Չինաստանի Ինտերնետ-տարածության վարչության) աշխատակիցների երգչախումբը կատարել Է Համացանցի օրհներգը: Տեսագրությունը ցանցում հայտնվել Է փետրվարի 12-ի երեկոյան եւ իսկույն Էլ դարձել Է վիրուսային, հաղորդում Է «Արմենպրես»-ը հղում անելով The Wall Street Journal-ին:

Ավելի ուշ ելույթի մի քանի տարբերակներ հանվել են: Սակայն այս պահին տեսագրությունը մատչելի Է YouTube-ում:

Երգն ստացել Է «Ինտերնետ-տարածության ոգին» անվանումը եւ ներկայացված Է քայլերգի տեսքով, որը կատարում են հսկողական գերատեսչության աշխատակիցները: Տեքստը արտահայտություններ Է բովանդակում Համացանցի վրա ՉԺՀ-ի հզոր ազդեցության վերաբերյալ: Ինչպես նշում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, երգն ընդունել են բուռն ծափահարություններով:

Երգը ներկայացվել Է Պեկինի ինտերնետ-ասոցիացիայի միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել Էր առաջիկա չինական Ամանորի առթիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում