ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի ամերիկացիները Սբ.Վալենտինի օրվա (փետրվարի 14) առթիվ նվերներ գնելու համար 3,8 տոկոսով ավելի գումար են ծախսելու, քան 2014 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է IBISWorld վերլուծական ընկերությունը:
Արդյունքում միագումար ծախսերը, ինչպես սպասվում Է, կհասնեն ռեկորդային 19,558 մլրդ դոլարի՝ 2014 թվականի 18,838 մլրդ դոլարի համեմատությամբ, երբ գրանցվել Էր 2,2 տոկոսի անկում:
Միջին հաշվով ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչն այս տարի կգնի 139,7 դոլար գումարի նվերներ՝ անցյալ տարվա 134,56 դոլարի ցուցանիշի դիմաց:
Ինչպես սպասվում Է, աճի առավել զգալի տեմպեր կարձանագրեն ոսկերչական զարդերի համար կատարվող ծախսերը, որոնք կավելանան 5,6 տոկոսով:
IBISWorld-ում նշում են, որ ԱՄՆ-ում ամուսնությունների թվաքանակը վերջին ժամանակներս աճում Է, բայց այդ ցուցանիշը վաճառքների վրա չի ազդում Սբ.Վալենտինի տոնի նախօրյակին: Ընդհակառակը, չամուսնացած զույգերը, որոնք երեխաներ չունեն, ավելի շատ են ծախսում իրենց «երկրորդ կեսի» համար նվերների գնելու վրա:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նվերների վաճառքների աճի գործոնների թվում են՝ ամերիկյան տնտեսության վերականգնումը եւ զբաղվածության ավելացումը երկրում: