ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 13-ին` ժամը 14.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շախմատի տան մոտակայքում երեխան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Ասլանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ՝ 2002թ. ծնված Է. Խ.-ն ինքնակամ մտել էր գետը: Հրշեջ-փրկարարները Է.Խ.-ին անվնաս դուրս են բերել գետից և տեղափոխել հրշեջ մաս (երեխան վնասվածքներ չի ստացել):