Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը բազմապատկում է սադրանքները. France 24

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է դիմել սադրիչ գործողությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ֆրանսիական France 24 լրատվականը:

«Որքան մենք մոտենում ենք ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հիշատակմանը, նախագահ Էրդողանը բազմապատկում է Երևանի դեմ սադրանքները` հեռանալով հաշտեցման ամենափոքր հույսից»,- գրում է ֆրանսիական լրատվամիջոցը: Այն հիշեցնում է Թուրքիայի նախագահի հրավերը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի օրը գնալ և մասնակցել Չանաքքալեի մարտերին նվիրված արարողություններին: Իսկ արդեն օրերս` լատինաամերիկյան շրջագայությունների շրջանակներում Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` մեղադրելով հայերին ու Հայաստանին «իրենց մեկնած օգնության և երկխոսության ձեռքը մերժելու» մեջ:

Ֆրանսիական լրատվամիջոցը փաստում է, որ Էրդողանի նմանօրինակ հայտարարությունները արդյունքն են պաշտոնական Անկարայի վրա Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված ճնշումների: Ու մինչ նախորդ տարվա ապրիլի 23-ին Էրդողանի ուղերձը հայերին շատերը որակեցին որպես թուրքական դիրքորոշման փոքր տեղաշարժ, այդ ամենը մոռացության մատնվեց Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններից հետո:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղեթելու 100-րդ տարին:Էրդողանն ընդգծել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ Նախագահը: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Էրդողանի հրավերին` նշելով. «...Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: ... Դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Հայերեն English Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում