Մարզային

Արարատի մարզում արտադրվել է սպասվածից ավելի բերք

1 րոպեի ընթերցում

 Արարատի մարզում արտադրվել է սպասվածից ավելի բերք

ԱՐՏԱՇԱՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2014 թվականին արտադրվել է 30 հազար 490 տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, 70 հազար 869 տոննա պտուղ, 340հազար 193 տոննա բանջարեղեն, 82 հազար 77,0 տոննա բոստանային կուլտուրաներ, 25 հազար 781 տոննա կարտոֆիլ, 112 հազար 170 տոննա խաղող: Վերջինը մթերվել է մարզում գործող 17 գործարանների կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, չնայած նախորդ տարի գարնանը բույսերի ցրտահարությանը եւ սակավաջրությանը, այնուամենայնիվ, մարզում արտադրվեց սպասվածից ավելի բերք, որն, ըստ վարչության պետի, արդյունք էր մարզ ներկրված պարարտանյութերի:

Նախորդ տարի «Օգնություն հողագործին» շարունակական ծրագրով մարզ է ներկրվել 3628,1 տոննա ազոտական պարարտանյութ, որից օգտվել են մարզի բոլոր համայնքները: 42 համայնք օգտվել է ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութից, որը, համապատասխանաբար կազմել է 126,45 եւ 112,05 տոննա: 24 համայնք օգտվել է 226,498 լ դիզելային վառելանյութից: ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբսիդիան կազմել է 250 մլն դրամ:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում