Խճանկար

Facebook-ը սոցցանց կգործարկի տեղեկատվական անվտանգության փորձագետների համար

1 րոպեի ընթերցում

 Facebook-ը սոցցանց կգործարկի տեղեկատվական անվտանգության փորձագետների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը սոցիալական ցանց կգործարկի կիբեռանվտանգության փորձագետների համար՝ սպառնալիքների եւ հնարավոր հաքերական գրոհների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times-ին:

Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցն ինտենսիվացնում Է իր աշխատանքը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ միավորվելով տեխնոլոգիական հատվածի այլ ընկերությունների՝ Yahoo որոնիչի եւ Pinterest ֆոտոհոստինգի հետ: Նոր հարթակն ընկերություններին թույլ կտա կիբեռգրոհների կանխման նպատակով տեղեկատվություն փոխանակել հաքերների գործողությունների վերաբերյալ: Ըստ առկա տեղեկատվության՝ հաքերներն իրենք են արդեն հաճախ միասին գործում:

Նոր սոցիալական ցանցը կկոչվի ThreatExchange: Facebook-ն արդեն այն փորձարկել Է ընկերության ներսում, իսկ այժմ ծառայության մասին տեղեկատվությունն անհատույց կհաղորդի մյուս ֆիրմաներին, ինչպես հայտարարել Է Facebook-ի կիբեռանվտանգության մասնագետ Մարկ Հեմելը:

Վերջին ժամանակներս հաքերական գրոհների են ենթարկվել բազմաթիվ ըկերություններ՝ Sony Pictures կինոընկերությունից մինչեւ Anthem ապահովագրական գործակալությունը եւ Home Depot առեւտրական ցանցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում