Ամենածեր ավստրալացին մեկ տարի սվիտերներ Է գործել պինգվինների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենածեր ավստրալացին՝ 109-ամյա Ալֆրեդ Դեյթը, իր ժամանակն անցկացնում Է պինգվինների համար սվիտերներ գործելով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին, գործվածքները պետք Է եկել Ֆիլիպ կղզում պինգվինների օգնության հիմնադրամին:

Դեյթի խոսքով՝ երբ ինքն անցյալ տարվա մարտին եկել Է Նոր Հարավային Ուելսի Կենտրոնական ափին գտնվող ծերանոց, անմիջապես բուժքույրերին հարցրել Է, թե ինքը կարող Է արդյոք ինչ-որ կերպ կիրառել իր ունակությունները: Այն ժամանակ նրանք ծերունուն առաջարկել են արձագանքել հիմնադրամի խնդրանքին եւ սկսել սվիտերներ գործել պինգվինների համար:

Տղամարդը, որը գործել Է սովորել 80 տարի առաջ, ակտիվորեն ձեռնամուխ Է եղել աշխատանքի, արդյունքները հիմնադրամի ներկայացուցիչները համարել են շշմեցուցիչ: Աշխարհի տարբեր ծայրերից շահագրգիռ մարդկանց օգնությամբ հաջողվել Է սվիտերներ գործել 32 հազար պինգվինների գաղութի համար, նշել Է The Daily Mail-ը:

Հիմնադրամում ճշտել են, որ պինգվինների համար սվիտերները ոչ թե տուրք են նորաձեւությանը, այլ անհրաժեշտություն. այսպես նրանց կարելի Է պաշտպանել նավթի տարածման հետեւանքներից, որոնք հանգեցնում են այն բանին, որ թռչունները սառչում են եւ չեն կարողանում որս անել:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում