Համացանցում հայտնվել Է Disney-ի «Մոխրոտիկի» թրեյլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ընկերության «Մոխրոտիկը» ֆիլմի թրեյլերը հրապարակվել Է ստուդիայի YouTube-ի ալիքում: Համաշխարհային պրեմիերան պետք Է կայանա փետրվարի 13-ին Բեռլինի կինոփառատոնում: Կինոնկարը լայն վարձույթ դուրս կգա մարտի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկուրոպեանոց տեսահոլովակում ներկայացված Է հեքիաթի սյուժեն՝ որոշ շեղումներով: Օրինակ՝ գլխավոր հերոսուհին արքայազնի հետ ծանոթանում Է մինչեւ պարահանդեսը. նրանք հանդիպում են անտառում թագավորական որսի ժամանակ:

Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Լիլի Ջեյմսը («Դաունթոնի աբբայությունը», «Տիտաններնի զայրույթը») եւ Ռիչարդ Մեդենը («Գահերի խաղը»): Չար խորթ մոր դերը խաղացել Է Քեյթ Բլանշեթը, իսկ բարի դիցանուշինը՝ Հելենա Բոնեմ Քարտերը:

Ռեժիսորը բրիտանացի Քենեթ Բրանան Է, որը մասնագիտացել Է պատմական եւ գրական կինոյի բնագավառում, օրինակ, Շեքսպիրի պիեսների Էկրանավորումներում:

ԱՄՆ-ում Էլեկտրոնային տոմսերի խոշորագույն վաճառող Fandango ընկերությունը «Մոխրոտիկը» համարել Է 2015 թվականին ընտանեկան ֆիլմերից ամենասպասվածներից մեկը:

Disney ընկերությանն Է պատկանում Մոխրոտիկի մասին հեքիաթի ամենահայտնի մուլտիպլիկացիոն տարբերակներից մեկը, որն Էկրան Է բարձրացել 1950 թվականին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում