Հոնկոնգցի նորածին աղջիկը հղի Էր երկու եղբայրներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնվելու պահին հոնկոնգցի աղջնակը հղի Է եղել երկու եղբայրներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս խիստ հազվադեպ համախտանիշի զարգացման եւ պատճառների մասին հաղորդել Է Live Science-ը:

Սաղմի մեջ սաղմի առկայության դեպքերը տեղի են ունենում միջին հաշվով կես միլիոն հղիություններից մեկի ժամանակ: Այս երեւույթի պատճառների մասին բժիշկները եւ գիտնականները վիճում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորածնի մեջ պտուղը համարում Է տերատոմա (ուռուցքի տեսակ), բայց հոնկոնգցի բժիշկները պնդում են, որ իրենց խնամյալի օրգանիզմում եղել Է երկվորյակների երկու սաղմ՝ սկզբնապես առողջ, բայց որոնք հղիության ընթացքում կլանվել են իրենց քրոջ մարմնի կողմից:

Նորածին աղջնակին հանձնել են գինեկոլոգների հատուկ հսկողությանը. բժիշկները նրա մոտ ուռուցք Էին կասկածում: Ուլտրաձայնային հետազոտությունը դեռ մինչեւ ծննդաբերությունը բացահայտել Էր տարօրինակ հաստացում որովայնախոռոչում:

Ի վերջո երեքշաբաթական աղջնակին վիրահատել են. լյարդի եւ երիկամի միջեւ վիրաբույժները հայտնաբերել են երկու պտուղ: Նրանցից մեկը կշռել Է 9,3 գրամ, մյուսը՝ 14,2 գրամ, ինչը համապատասխանում Է հղիության մոտավորապես ութերորդ եւ իններորդ շաբաթին: Երկու փոքրիկների մոտ գտել են պորտալար՝ միացած աղջկա փորի մեջ ընկերքանման զանգվածի:

Արդի բժշկության ամբողջ պատմության ընթացքում նշվել Է պտղի մեջ պտղի ընդամենը 200 դեպք:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում