Մեծ Բրիտանիայում սկսվել են ինքնագնաց ավտոմեքենաների փորձարկումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնագնաց ավտոմեքենաների փորձարկումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում, որը հույս ունի դառնալ «ապագայի մեքենաների» արտադրության առաջատարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առանց վարորդի ավտոբուսը փետրվարի 11-ին երթեւեկում Է Լոնդոնի Գրինվիչի շրջանում, իսկ ոչ մեծ Էլեկտրամոբիլները՝ Միլթոն-Քինս ու Քովենթրի քաղաքների՝ մնացած տրանսպորտի համար փակ ճանապարհներով եւ հետիոտների համար նախատեսված փողոցներով: «Ի շահ աշխատատեղերի, տնտեսական աճի եւ մեր հասարակության, կարեւոր Է առաջատար դիրքերում մնալ ինովացիաների ոլորտում, եւ հենց դրա համար Էլ ես ինքնագնաց ավտոմեքենաների մշակման եւ ստեղծման մրցույթ հայտարարեցի»,-փետրվարի 11-ին հայտարարել Է բիզնեսի եւ ինովացիաների գործերի նախարար Վինս Քեյբլը:

«Նախագծերը, որոնք մենք այժմ ֆինանսավորում ենք, կօգնեն մեզ համաշխարհային առաջատարների տեղ ապահովել այդ բնագավառում եւ շահույթ ստանալ այն ինդուստրիայից, որի ծավալը, առկա գնահատումների համաձայն, մինչեւ 2025 թվականը կկազմի 900 միլիարդ ֆունտ ստեռլինգ»,-հավելել Է նա:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, լոնդոնցիների համար ինքնագնաց տրանսպորտն արդեն նորույթ չԷ. Դոքլանդսի թեթեւ մետրոյի (DLR) գնացքները, որոնք սպասարկում են մայրաքաղաքի արեւելյան շրջանը, ամբողջովին ավտոմատացված են:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում