Խճանկար

Apple-ը 850 մլն դոլար կներդնի արեգակնային Էներգետիկայի բնագավառում

2 րոպեի ընթերցում

Apple-ը 850 մլն դոլար կներդնի արեգակնային Էներգետիկայի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը 850 միլիոն դոլար կներդնի First Solar արեգակնային ֆոտոԷլեմենտներ արտադրողի հետ համատեղ արեգակնային Էլեկտրակայանի կառուցման բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Reuters գործակալությունը:

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը Goldman Sachs տեխնոլոգիական խորհրդաժողովում հայտարարել Է, որ ծրագիրը կիրագործվի Կալիֆոռնիայում եւ հեռանկարում Էլեկտրականությամբ կապահովի 60 հազար տների, Apple-ի գլխամասային գրասենյակին եւ Apple Store-ի 52 խանութների:

«Մենք Apple-ում հասկանում ենք, որ կլիմայի փոփոխություններն իրական են: Դրա մասին խոսելու ժամանակն անցել Է, եկել Է գործելու ժամանակը»,- հայտարարել Է Քուկը:

First Solar ընկերությունն արտադրում Է արեգակնային Էներգիան Էլեկտրականության վերածող պանելներ, ինչպես նաեւ ստեղծում Է արեգակնային Էլեկտրակայաններ: Apple-ի հետ համատեղ ծրագրի իրագործումը կսկսվի 2015 թվականի կեսերին եւ կավարտվի հաջորդ տարվա վերջին:

Անցյալ տարի ամբողջ աշխարհում արեգակնային Էներգետիկայի հզորությունը 138-ից աճել Է մինչեւ 185 մեգավատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային Էներգտիկայի ընդհանուր հզորությունը 6000 գիգավատ Է, արեգակնային Էլեկտրակայանների բաժինն արդեն գերազանցել Է 3 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում