Գյումրիում կանցկացվեն ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության դասընթացներ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 11 ՓԵՏՐՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում Գյումրիում կանցկացվեն ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության դասընթացներ՝ երիտասարդների համար: Մարտի 6-ից մայիսը 15-ը իրականացվող 8-շաբաթյա ձեռներեցության դասընթացներն անվճար են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, դասընթացները կվարեն Հայաստանում ոլորտի առաջատար մասնագետները: Խոսելով դասընթացներին մասնակցության չափորոշիչների մասին՝ պատասխանատուն նշեց, որ դրանց կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր ցանկացողներ:

«Դասընթացների մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ձևավորել բիզնես գաղափարներ« զարգացնել տեխնոլոգիական նորարարություններ և մշակել կենսունակ բիզնես մոդելներ: Ծրագրի արդյունավետության համար ինտենսիվ դասընթացներից հետո մասնակիցները հնարավորություն կստանան մշակել բիզնես գաղափարներ, ապա դրանք դարձնել բիզնես մոդել»,-նշեց Ֆրունզիկ Ոսկանյանը: Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն վկայականներ« իսկ լավագույն մասնակիցները նաև կարժանանան պարգևների:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի նպատակն է խթանել նորամուծությունները մաքուր տեխնոլոգիաներում՝ կիրառելով միջոլորտային և բազմակողմանի մոտեցում կայուն էկոհամակարգեր ձևավորելու համար: Ծրագիրը հիմնվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների/ՓՄՁ-ների ակսելերատոր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում« որը ծառայում է որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով: Ակսելերատորն իրականացնում է նաև մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ամենամյա ազգային մրցույթ« որտեղ հաղթողներին հանձնվում են դրամական պարգևներ« ինչպես նաև աջակցում բիզնեսի զարգացման հետագա փուլերում: Ակսելերատորը« սերտ համագործակցելով համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ« նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել ձեռներեցությունը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ