Խճանկար

Անժելինա Ջոլին կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պայքարի կենտրոն է բացել

2 րոպեի ընթերցում

Անժելինա Ջոլին կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պայքարի կենտրոն է բացել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անժելինա Ջոլին Լոնդոնում բացել է պատերազմական գոտիներում կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պայքարի կենտրոն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կենտրոնի բացման արարողությանը դերասանուհու հետ մասնակցել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ուիլյամ Հեյգը: Centre on Women, Peace and Securityկազմակերպությունը կդառնա լոնդոնյան տնտեսագիտական դպրոցի կառույցներից մեկը: Նրա փորձագետները կհավաքեն տվյալներ, ինչպես նաև ուղիներ կառաջարկեն համապատասխան խնդիրների լուծման համար: «Աշխարհում, որտեղ կանանց դեմ հանցագործությունները մնում են անպատիժ, չի կարող լինել կայունություն»,- հայտարարել է Ջոլին՝ հույս հայտնելով, որ կենտրոնը կօգնի կանանց, որոնք դարձել են «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության զոհերը:

Ջոլին 2014թ. հուլիսին Լոնդոնում բացել է միջազգային գագաթնաժողով՝ նվիրված հակամարտության վայրերում սեքսուալ բռնությունների պայքարին:

Անժելինա Ջոլին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել 2001թ.: Վերջին 4 տարում նա մարդասիրական առաքելությամբ այցելել է Քենիա, Թայլանդ, Էկվադոր, Սուդան, Կոսովո, Անգոլա, Շրի Լանկա, Հորդանանում իրաքցի փախստականների ճամբար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում