Գործազրկության պատճառով ամեն տարի աշխարհում շուրջ 45 հազար ինքնասպանություն Է կատարվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց Է տվել, որ գործազրկության պատճառով տարեկան աշխարհում շուրջ 45 հազար ինքնասպանություն Է կատարվում, ինչը կազմում Է բոլոր ինքնասպանությունների հինգերորդ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lancet Psychiatry հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Դրա հետ մեկտեղ տնտեսական իրադրությունը միայն ոչ մեծ չափով Է ազդում մարդկանց վրա: Այսպես, 2008 թվականի ճգնաժամի ընթացքում ինքնասպանությունների թիվը ավելացել Է մոտավորապես 5 հազարով (բոլոր ինքնասպանությունների 2 տոկոսը):

Գիտնականների տվյալներով՝ մարդիկ գործազրկությունը ավելի ծանր են տանում տնտեսական կայունության շրջանում, երբ նրանք իրենց «մեկուսացած են զգում կյանքից», քան տնտեսական անկման ժամանակաշրջանում, երբ շատերն են կորցնում աշխատանքը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, հետազոտության մեջ վերլուծված են 2000-2011 թվականների տվյալներն աշխարհի 63 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում:

Ըստ գիտնականների տեղեկատվության, այդ երկրներում տարեկան կատարվում Է ավելի քան 230 հազար ինքնասպանություն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում