Խճանկար

Կիպրոսում դատարանը երկրի պատմության մեջ առաջին վճիռ Է կայացրել շան օգտին

1 րոպեի ընթերցում

Կիպրոսում դատարանը երկրի պատմության մեջ առաջին վճիռ Է կայացրել շան օգտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում Լիմասոլի օկրուգային դատարանը երկրի պատմության մեջ առաջին վճիռ Է կայացրել շան օգտին: Դրա հիման վրա ամերիկյան ստաֆորդշիրյան թերիերն առգրավվել Է տիրոջից եւ հանձնվել պետության խնամակալությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կիպրոսի լրատվական գործակալությանը պատմել Է Լիմասոլի ոստիկանական դեպարտամենտի քրեական հետախուզության պետ Յոանիս Սոտիրիադիսը:

Շան համար միջնորդել Է Կիպրոսի ոստիկանությունը, որն ստացված ահազանգի հետաքննության արդյունքում հանգել Է այն եզրակացության, որ թերիերը ողորմելի գոյություն Է քարշ տալիս, սոված Է մնում եւ փաստորեն թողնված Է բախտի քմահաճույքին: Սկսված դատաքննության ընթացքում ոստիկանությունը դիմում Է ներկայացրել կենդանուն ժամանակավոր խնամակալության հանձնելու խնդրանքով, ինչպես դա արվում Է այն երեխաների նկատմամբ, որոնց ծնողներից վերցնում են նրանց ծնողական իրավունքից զրկելու կապակցությամբ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դատարանը բավարարել Է միջնորդությունը, եւ շունը հանձնվել Է անասնաբուժական կլինիկա, որտեղ նրա համար խնամք կապահովվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում