ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիլ Արմսթրոնգի այրին պահարանի մեջ հայտնաբերել Է այն խցիկը, որից աստղանավորդն օգտվել Է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմով Լուսին կատարած թռիչքի ժամանակ:
Այն պայուսակում, որը Քերոլ Արմսթրոնգը հայտնաբերել Է Ցինցինատիի (Օհայոյի նահանգ) տան պահարանում, գտնվել են շուրջ 20 առարկաներ՝ խցիկ, վթարաին բանալի, սաղավարտի փոկ, ճոպան զսպանակեռիկով եւ այլ արտեֆակտներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դրանց արժեքավորությունն այն Է, որ, ըստ երեւույթին, բոլոր իրերը եղել են Լուսնի վրա: Ենթադրվում Էր, որ դրանք պետք Է մնային լուսնային մոդուլում, բայց Երկիր են վերադարձվել որպես հուշաիրեր:
Նոր առարկաների հավաքածուն այժմ ցուցադրվում Է ԱՄՆ-ի Սմիթսոնի ինստիտուտի Օդագնացության եւ տիեզերագնացության ազգային թանգարանում:
Ցուցահանդեսի պատասխանատուի խոսքով՝ Երկիր Արմսթրոնգի վերադառնալուց հետո ամբողջ 45 տարում ոչ ոք չի Էլ կռահել հավաքածուի գոյության մասին:
Արմսթրոնգն առաջին մարդն Է, որը 1969 թվականին իջել Է Լուսնի վրա: Նա մահացել Է 2012 թվականին 82 տարեկան հասակում: