Իսպանիայի թագավորը 20 տոկոսով կրճատել է իր աշխատավարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը որոշում է ընդունել իր աշխատավարձը կրճատել 20 տոկոսով: Նա տարեկան կստանա 234 հազար եվրո, ինչը 58 հազարով պակաս է, քան նրա հոր՝ նախկին միապեստ Խուան Կառլոսի աշխատավարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է թագավորի վարչակազմը:

Քանի որ թագավորական ընտանիքի մյուս անդամների աշխատավարձերը կախված են թագավորի աշխատավարձից, ապա դրանք եւս կկրճատվեն: Այսպես, Խուան Կառլոսն այս տարի 36 տոկոսով պակաս կստանա, քան անցյալ տարի: Լիտիսիա թագուհու աշխատավարձը կկրճատվի 26 տոկոսով, իսկ թագուհի Սոֆյայինը՝ 20 տոկոսով:

Իսկ ընդամենը թագավորական ընտանիքին եւ թագավորական վարչակազմին պահելու համար ընթացիկ տարում պետբյուջեից կծախսվի գրեթե 7,8 մլն եվրո, ինչը համապատասխանում է անցյալ տարվա ծախսերին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, թագավորական ընտանիքի անդամների աշխատավարձերի հետ կապված ծախսերի կրճատումը կհատուցվի թագավորական վարչակազմի համար նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծախսերի ավելացմամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում