Հայտնաբերվել է հավանաբար Լոենարդո դա Վինչիի վրձնին պատկանող դիմանկար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ոստիկանները Շվեյցարիայում հայտնաբերել են դիմանկար, որը հավանավար պատկանում է Լոենարդո դա Վինչիի վրձնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, քննիչները ենթադրում են, որ այն Իզաբելլա Դեսթեյի հայտնի դիմանկարն է, որն ստեղծվել էր XVI դարի առաջին տասնմյակներում:

Շվեյցարական Լուգանո քաղաքում Լեոնարդո Դա Վինչիի ենթադրաբար վրձնինպատկանող դիմանկարը հայտնաբերել են Իտալիայի ֆինանսական ոստիկանության գործակալների և Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կարաբինիերների կողմից:

Ինչպես հաղրդում է հանրապետության քննչական ծառայությունը՝ «մեծն վարպետի անգին ստեղծագործությունը» անհետացել էր ավելին քան մեկ դար առաջ և ապօրինի դուրս էր բերվել արտերկիր:

Հայերեն Русский