Խճանկար

Բրիտանական ընտանիքում 205 տարվա ընթացքում առաջին անգամ աղջիկ Է ծնվել

2 րոպեի ընթերցում

Բրիտանական ընտանիքում 205 տարվա ընթացքում առաջին անգամ աղջիկ Է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունից Լորիների ընտանիքում 205 տարվա ընթացքում առաջին անգամ իգական սեռի երեխա Է ծնվել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Մայլա անունով աղջիկը լույս աշխարհ Է եկել 2014 թվականի հոկտեմբերին, սակայն ընտանիքի համար ուրախալի իրադարձության մասին Լորիի ներկայացուցիչները միայն օրերս են հայտնել մամուլին:

Երիտասարդ ծնողները բացատրել են, որ, իրենց կարծիքով, ընտանեկան օրինաչափությունից հաջողվել Է խուսափել երեխայի բեղմնավորման համար համապատասխան օրերը խստիվ ընտրելու շնորհիվ:

Լորիների նախորդ հինգ սերունդներում ծնվում Էին միայն տղաներ: Ինչպես նշում Է հրատարակությունը, վերջին անգամ ընտանիքում իգական սեռի երեխա Է ծնվել 1809 թվականին՝ Մեծ Բրիտանիայում Գեորգ Երրորդ թագավորի եւ Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի իշխելու տարիներին:

Բրիտանական զույգի կողմից երեխայի սեռի պլանավորման համար օգտագործված եղանակը 1960-ական թվականներին մշակել Է ամերիկացի բժիշկ Լանդրում Շեթլս: Այն ստացել «Շեթլսի մեթոդ» անվանումը:

Այս տեսության համաձայն՝ տղա բեղմնավորելու համար հարկավոր Է, որ ամուսինների մերձեցումը տեղի ունենա ապագա մոր ձվազատումից մի քանի օր առաջ, դրա ժամանակ կամ դրանից հետո երկու շաբաթվա ընթացքում: Աղջիկ ունենալու համար կարելի Է օգտագործել մնացած բոլոր օրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում