Խճանկար

Մոսկվայում առաջին անգամ հայտնվել են Սեւաստոպոլ, Ջազ, Վիզանտիա եւ Սիլա անունով երեխաներ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում առաջին անգամ հայտնվել են Սեւաստոպոլ, Ջազ, Վիզանտիա եւ Սիլա անունով երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվացի վեց զույգ ծնողներ 2014 թվականին իրենց նորածիններին կոչել են հազվադեպ անուններով՝ Սեւաստոպոլ, Ռասսվետ, Ջազ, Վիզանտիա, Սիլա եւ Լունա: Այդ մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Մոսկվայի ԶԱԳՍ-ի վարչության պետ Իրինա Մուրավյովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Լունան եւ Ռասսվետը մեզ մոտ առաջին անգամ չեն հանդիպում, իսկ ահա Սեւաստոպոլ, Ջազ, Վիզանտիա եւ Սիլա անունները մենք առաջին անգամ ենք գրանցում: Դա, հավանաբար, ինչ-որ ձեւով կապված Է աշխարհում ստեղծված քաղաքական իրադրության հետ»,-ասել Է Մուրավյովան: Նա նշել Է, որ հազվադեպ անունները բաժին են ընկել հիմնականում տղաներին:

Հոկտեմբերին ՌԴ մայրաքաղաքի ԶԱԳՍ-ի վարչությունում պատմել են, որ առավել մեծ ժողովրդականություն վայելող անունները, որոնցով մոսկվացիները կոչում են իրենց երեխաներին, դարձել են Սոֆյան ու Ալեքսանդրը: Ընդ որում Սոֆյա (Սոնյա) անունը առաջնության դափնին կրում Է 2011 թվականից, իսկ Ալեքսանդրը որոշ ժամանակով դիրքերըը զիջել Էր Արտյոմին: Բացի այդ, անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայում հայտնվել Է Լունա անունով աղջիկ եւ Ռասսվետ անունով տղա: 2013 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքում ծնվել են Լեգենդան, Ալիսա-Նեֆերտիտին, Միրը եւ Կոսմոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում