Լեզվաբաններն ապացուցել են մարդկության դրական տրամադրվածությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Big Data-ի միջոցով ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ մոլորակի գլխավոր լեզուների կրողները գերադասում են դրական երանգավորմամբ բառերը. «լավ» բառերն ավելի հաճախ են գործածվում, ավելի բազմազան են եւ ավելի հեշտ են յուրացվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

Տակավին 1969 թվականին ամերիկացի երկու հոգեբաններ առաջադրել են «Պոլիաննայի վարկածը». մարդը ենթագիտակցաբար կողմնորոշված Է դեպի բացառապես դրական հաղորդումների ընկալումն ու ստեղծումը (այլ խոսքով՝ իրականության լուսավոր կողմերին ուշադրություն դարձնելը): Այս վարկածն առաջին անգամ ստուգել են միլիարդավոր բառերով: Կինոֆիլմերում արաբական ենթագրեր, կորեական թվիթներ, ռուս դասական գրականություն, չինական վեբ-Էջեր, երգերի անգլալեզու տեքստեր, հոդվածներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Նյու Յորք թայմսում». ամենուրեք մարդիկ ավելի հաճախ գործածում են դրական երանգավորում ունեցող բառեր եւ արտահայտություններ:

Այսպիսով, զանգվածային լրատվամիջոցներում վատ նորությունների ոչ մի առատություն, սարսափ-ֆիլմերը եւ հայհոյանքն ինտերնետ-համաժողովներում չեն կարող հակառակ կողմը շրջել մարդկային լեզվի համընդհանուր դրական տրամադրվածությունը, հայտարարում են գիտնականները:

Մշակելով մի քանի միլիարդ բառ տասը լեզուներում (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, կորեերեն, չինարեն, ինդոնեզերեն եւ արաբերեն)՝ հետազոտողները որոշել են յուրաքանչյուր լեզվի մոտավորապես տասը հազար առավել գործածվող բառերը: Այնուհետեւ կրողներին խնդրել են գնահատել այդ բառերը ինըբալանոց սանդղակով՝ ամենամռայլից մինչեւ առավել ուրախը: Արդյունքում գիտնականներն ստացել են հինգ միլիոն գնահատական: Օրինակ՝ անգլերեն laughter-ն (ծիծաղ) ստացել Է 8,5, իսկ terrorist-ն (ահաբեկիչ)՝ 1,3 բալ:

Իսպանալեզու Համացանցի բառապաշարը եղել Է ամենադրականը, իսկ չինական գրականությանն՝ առավել մռայլը, սակայն բոլոր լեզուներով 24 աղբյուրներ (գրքերից մինչեւ երգերի տեքստեր) տեղ են զբաղեցրել սանդղակի վերին կեսում (6 – 9): Այլ խոսքով՝ մարդկությունն ուրախ բառերը տխուրներից ավելի հաճախ Է գործածում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում