Խճանկար

Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել Է աշխարհի ամենածեր կատվին՝ Թիֆանի Երկրորդին

1 րոպեի ընթերցում

Գինեսի ռեկորդների գիրքը գրանցել Է աշխարհի ամենածեր կատվին՝ Թիֆանի Երկրորդին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել Է Թիֆանի Երկրորդ 26-ամյա կատուն, որը ճանաչվել Է իր տեսակի ամենածեր ներկայացուցչուհին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հրատարակութան պաշտոնական կայքը:

Թիֆանին, որն ապրում Է Կալիֆոռնիայում, ծնվել Է 1988 թվականի մարտի 13-ին: Կենդանու տերը՝ Շերոն Վուրհիսը, կատվի ձագին 10 դոլարով գնել Է կենդանաբանական խանութից, երբ նա վեց շաբաթական Էր:

Նշվում Է, որ մարդու տարիքի համեմատությամբ կատուն ապրել Է արդեն 125 տարի: Կենդանին պահպանել Է լավ տեսողությունը, լսողությունը եւ ընդանուր ֆիզիկական ակտիվությունը, սակայն տառապում Է արյան բարձր ճնշումից:

Թիֆանին հիմնականում սնվում Է կատվի կերով եւ ժամանակի մեծ մասն անցկացնում Է տանը, բայց երբեմն դուրս Է գալիս զբոսանքի:

Կատուներից ամենածերը, որը երբեւԷ ապրել Է աշխարհում, համարվում Է Քրիմ Փաֆը՝ Տեխասից, որը ծնվել Է 1967 թվականին եւ սատկել 2005-ին, երբ 38 տարեկան եւ երեք ամսական Էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում