Խճանկար

Apple-ն ստացել Է սմարթֆոնների շուկայի շահույթի 93 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Apple-ն ստացել Է սմարթֆոնների շուկայի շահույթի 93 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ին Է բաժին ընկնում 2104 թվականի չորրորդ եռամսյակում սմարթֆոնների շուկայի գործառնական շահույթի 93 տոկոսը՝ iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի հաջող վաճառքների հաշվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Cannacord-ի տվյալներով՝ սմարթֆոններ արտադրող խոշորագույն ընկերություններից միայն երկուսը՝ Apple-ը եւ Samsung-ն են չորրորդ եռամսյակն ավարտել գործառնական շահույթով: Եռամսյակում առաջատար արտադրողների ընդհանուր գործառնական շահույթը կազմել Է 20,93 միլիարդ դոլար, որի 93 տոկոսը բաժին Է ընկել Apple-ին:

Հաշվետու եռամսյակում Apple-ը վաճառել Է 74,5 միլիոն iPhone` 698 դոլար միջին գնով: Իր հերթին, Samsung-ը վաճառել Է մոտավորապես նույնքան սմարթֆոն՝ գումարած 20 միլիոն սովորական հեռախոս, սակայն միջին մանրածախ գինը կազմել Է սոսկ 206 դոլար: Դրա հաշվառմամբ՝ Cannacord-ի վերլուծաբան Մայք Ուոլքլին առաջիկա տարվա համար Apple-ի բաժնետոմսերի նպատակային գինը բարձրացրել Է մինչեւ 145 դոլար: Այժմ Apple-ի արժեթղթերը վաճառվում են 119,72 դոլար գնով:

Փորձագետի գնահատումներով՝ այժմ iPhone-ի օգտատիրական բազան կազմում Է 404 միլիոն, սակայն այս տարի Aplle-ը կկարողանա այն ավելացնել 20 տոկոսով՝ մինչեւ 487 միլիոն: Cannocord-ում կանխատեսում են, որ 2018 թվականին, iPhone-ի օգտատերերի քանակը կաճի մինչեւ 650 միլիոն եւ կկազմի սմարթֆոնների օգտատերերի թնդհանուր թվի մոտավորապես մեկ երրորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում