Քաղաքականություն

Հայաստանը ինդոնեզացի զբոսաշրջիկներին առաջարկում է հարուստ պատմություն, մշակույթ եւ յուրահատուկ բնություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ինդոնեզացի զբոսաշրջիկներին առաջարկում է հարուստ պատմություն, մշակույթ եւ յուրահատուկ բնություն

ՋԱԿԱՐՏԱ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը Jakarta Post-ի հետ զրույցում ներկայացրել է հայ-ինդոնեզական հարաբերությունները, դեսպանատան աշխատանքն ու առաջիկա ծրագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ»-ը, Աննա Աղաջանյանը նշել է, որ Հայաստանը Ինդոնեզիայի քաղաքական օրակարգում այնքան էլ բարձր տեղ չի զբաղեցնում, հետեւաբար իր առաքելությունն է, որպեսզի բարձրացնի տեղեկացվածությունը երկու պետությունների միջեւ: Աղաջանյանը շեշտել է, որ Հայաստանը Ինդոնեզիայից ներկրում է սուրճ եւ կահույք, որոնք մեր երկրում շատ հայտնի են:

«Երկու երկրների առեւտրաշրջանառությունն այնքան էլ բարձր չէ, սակայն մենք փնտրում ենք ճանապարհներ: Կա համապատասխան դաշտ, եւ այս պահին ընթանում են քննարկումներ»: Աղաջանյանը շեշտել է, որ Հայաստանը ինդոնեզացի զբոսաշրջիկներին առաջարկում է հարուստ պատմություն, մշակույթ եւ յուրահատուկ բնություն:

«Մեր մշակույթը, պատմությունը հիմնված է քրիստոնեության վրա: Հայաստանն առաջին երկիրն է, որ 301թ. ճանաչել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանն ունի հինավուրց եկեղեցիներ, տաճարներ, որոնք պահպանվել են մինչ օրս»,- ասել է Աղաջանյանը:

Դեսպանը շեշտել է, որ հայերը չեն կարողանում այցելել Ինդոնեզիա առաջին հերթին այն պատճառով, որ Ինդոնեզիան դեսպաատուն չունի Երեւանում եւ Ինդոնեզիա մուտքի արտոնագիր ստանալու համար հայերը պետք է մեկնեն Կիեւ եւ այնտեղից վիզա ստանան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում