Խճանկար

Microsoft-ը Windows 10-ի մշակումը կավարտի հունիսին

1 րոպեի ընթերցում

Microsoft-ը Windows 10-ի մշակումը կավարտի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը Windows 10 գործառնական համակարգի տարբերակի մշակումը, որը կմատակարարի սարքեր արտադրող գործընկերներին, կավարտի այս տարվա հունիսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Neowin տեխնոբլոգը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Windows 10-ի վերջնական տարբերակի թողարկման ժամկետն ընկերությունում առայժմ չեն հայտնում, բայց հայտարարում են, որ այն գործի կդրվի այս տարի: Microsoft-ը հունվարին թողարկել Է համակարգի երկրորդ նախնական տարբերակն այն օգտատերերի համար, որոնք մասնակցում են թեսթավորման ծրագրին, իսկ այս ամսին պլանավորում Է թեսթային տարբերակ թողարկել շարժական սարքերի համար:

Neowin-ի տվյալներով՝ ընկերությունը մտադիր Է Windows 10-ի մշակումն ավարտել հունիսին եւ այն տրամադրել սարքեր արտադրողներին: Այս քայլը տրամաբանական կլինի ընկերության համար, քանի որ այդ կերպ արտադրողները կկարողանան Windows 10-ի հիմքի վրա սարքերը թողարկել նոր ուսումնական տարվանից առաջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում