Մեքենաները դուրս են բերվել արգելափակումից
1 րոպեի ընթերցում
![Մեքենաները դուրս են բերվել արգելափակումից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/02/793401.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններումսաստիկ բքի և առատ ձյան պատճառով երկու ծանրաքաշ մեքենաներ արգելափակվելէին, որոնց հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից,փետրվարի 9-ի ժամը 21:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների ջանքերովմեքենաները դուրս են բերվել արգելափակումից, և ճանապարհը երկկողմանիերթևեկելի է: