Խճանկար

Հունաստանը կօրինականացնի միասեռ ամուսնությունները

1 րոպեի ընթերցում

Հունաստանը կօրինականացնի միասեռ ամուսնությունները

ԱԹԵՆՔ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի նոր կառավարությունը մտադիր է օրինականացնել երկրում միասեռ ամուսնությունները: Այս մասին Հունաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Նիկոլաոս Պարասկեվապուլոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նախարարը չի նշել, թե երբ է կառավարությունը նախատեսում իրականացնել այդ որոշումը:

Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Սիրիզա» քաղաքական ուժը խոստացել էր օրինականացնել միասեռ ամուսնությունները: Մինչ այդ երկիրը ղեկավարող աջերը դեմ էին այդ գաղափարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում