Խճանկար

Մոնակոյի արքայազնի սպորտային կարիերայի մասին ֆիլմ կնկարահանվի

1 րոպեի ընթերցում

Մոնակոյի արքայազնի սպորտային կարիերայի մասին ֆիլմ կնկարահանվի

ՄՈՆԱԿՈ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդն իր համաձայնությունն է տվել է իր մասին «Թագավորական սառույց» ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, նախատեսվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարի: Մոնակոյի արքայազնը խոստովանել է, որ սա յուրահատուկ նախագիծ է եւ ֆիլմում ներկայացվելիք իրադարձություններն իր համար շատ անձնական են:

«Թագավորական սառույցը» կպատմի, թե ինչպես Օլիմպիական խաղերին մասնակցել երազող Ալբերը 1988թ. Մոնակոյի պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է բոբսլեյի մրցությանը: Հիմնական խոչընդոտներից մեկը, որ Ալբերը ստիպված էր հաղթահարել, հոր` Ռենե Երրորդի անհամաձայնությունն էր:

Արքայազն Ալբերի սպորտային կարիերան մեկնարկել է 1988թ. եւ տեւել մինչեւ 2002թ.: Արքայազնը հինգ անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին, սակայն լուրջ հաջողության չի հասել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում