Խճանկար

Բրիտանացիների 40 տոկոսը ստում է, երբ խոսքը վերաբերում է շոկոլադին. հարցում

1 րոպեի ընթերցում

Բրիտանացիների 40 տոկոսը ստում է, երբ խոսքը վերաբերում է շոկոլադին. հարցում

ԼՈՆԴՈՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Միացյալ Թագավորությունում անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքների` բրիտանացիների 40 տոկոսը ստում է, երբ խոսքը վերաբերում է շոկոլադին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Gazeta.ru-ն, հարցմանը մասնակցել է 3.000 կին եւ տղամարդ: Պարզվել է, որ Միացյալ Թագավորության բնակչության մի ստվար զանգված շոկոլադե սալիկները վայելում է աշխատավայրից դեպի տուն ճանապարհին` այդ կերպ փորձելով խուսափել կողակցի հարցերից` շոկոլադի վնասակարության եւ քաշի ավելացման առնչությամբ:

Բրիտանացիների 13 տոկոսը խոստովանել է, որ շոկոլադ ուտում է թաքուն` սառնարանի դռան ետեւում կամ վերմակի տակ: Մի մասն էլ նշել է, որ սպասում են այնքան ժամանակ, մինչեւ ամուսինը սենյակից դուրս է գալիս, որպեսզի նրանք հանգիստ վայելեն իրենց շոկալադը:

Բրիտանացիների մի ստվար զանգված խոստովանել է, որ շոկոլադը պահում է աշխատասենյակի դարակում կամ մեքենայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում