Հասարակական

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Սպիտակի ոլորաններում ծանրաքաշ մեքենաներ են արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Սպիտակի ոլորաններում ծանրաքաշ մեքենաներ են արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհիՍպիտակի ոլորաններում,փետրվարի 9-իժամը 18:00-ի դրությամբ,սաստիկ բքի և առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշմեքենաներ արգելափակվել են, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից,Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում ենաշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում