Խճանկար

Հոգեբանները պարզել են մարդկանց երգել սովորեցնելու միջոցը

2 րոպեի ընթերցում

Հոգեբանները պարզել են մարդկանց երգել սովորեցնելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական ունակությունները բնատուր չեն, դրանք կարելի Է զարգացնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել հոգեբանները, որոնք երգելու ունակությունների փոփոխություններին հետեւել են նախադպրոցականների, դպրոցականների եւ մեծահասակների շրջանում, եւ իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել Music Perception հանդեսում:

«Սովորաբար ոչ ոք չի սպասում, որ սկսնակը կկարողանա վարպետորեն թավջութակ նվագել, քանի որ ուսուցումը շատ ժամանակ Է պահանջում, բայց չգիտես ինչու բոլորը միշտ ակնկալում են, որ մարդը կարող Է լավ երգել: Երբ որեւԷ մեկի մոտ դա չի ստացվում, նրանք շատ խիստ նեղվում են եւ թողնում դրանով զբաղվելը, սակայն մենք կարծում ենք, որ լրացուցիչ պրակտիկան նման մարդկանց կօգնի երգել սովորել»,-պատմում Է Սթիվեն Դեմորեսթը՝ Էվանսթոնի (ԱՄՆ) Հյուսիսարեւմտյան համալսարանից:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Դեմորեսթը եւ նրա գործընկերները՝ ուսումնասիրելով եւ համադրելով մանկապարտեզի մի քանի տասնյակ երեխաների, վեցերորդ դասարանցիների եւ քոլեջների ուսանողների երաժշտական ունակությունները, պարզել են, որ երգելու կարողությունը բնատուր եւ անփոփոխ չԷ: «Իհարկե, մեկին երգելն ավելի հեշտությամբ Է տրվում, քան մյուսներին, սակայն այդ ունակությունը, ամենայն հավանականությամբ, կարելի Է զարգացնել, երգել կարելի Է սովորել, եւ խոսքը պարզապես ձայնային հանգույցների կանոնավոր վարժությունների մասին Է: Մեր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ մեծահասակներից շատերը, որոնք մանուկ հասակում օժտված են եղել երգեցողության լավ ունակություններով, կարող Էին դրանք կորցնել, եթե դադարել են երգել»,-հավելել Է Դեմորեսթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում