COAF-ի միջոցներով վերանորոգվել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) նախագահ Կարո Արմենին, հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին և խորհրդական Ջոն Էվանսին: Հանդիպման նպատակն էր քննարկել և համատեղ ծրագրեր մշակել համայնքներում կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունների, սոցիալական ոլորտներում, ինչպես նաև՝ ենթակառուցվածքային բարեփոխումների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Երիցյանը նշել է, որ բարձր է գնահատում 2004թ.-ից ի վեր բարեգործական կազմակերպության իրականացրած ծրագրերն ու դրանց արդյունքները:

Նախարարը ներկայացրել է մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում առկա առաջնային խնդիրները, ինչպես նաև մանրամասնել, թե ինչ հարցեր և խնդիրներ են առաջ քաշում հենց իրենք՝ գյուղացիները, իր մարզային ացելությունների ժամանակ: «Գյուղացու հիմնական պահանջներն այսօր ոռոգման և խմելու ջուրն է, գազիֆիկացումն ու ճանապարհները, երեխաների համար, մասնավորապես, հարկավոր է մտածել դպրոցների մարզային դահլիճների ջեռուցման խնդիրների լուծման շուրջ, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք հաճախել մարմնամարզության դասերին, սահմանամերձ գյուղերում ունենք նաև դպրոցները թշնամու կրակոցներից պաշտպանելու խնդիր»,-նշել է Արեմն Երիցյանը:

Հայաստանի մանուկների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանն առաջիկա ծրագրերի առաջընթացն ապահովելու հարցում կարևորել է գյուղական համայնքների ինքնաբավ լինելը, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել տեղական ներուժը՝ այդ թվում մարդկային, ֆինանասական և բնական ներուժը: Նախարար Երիցյանը շեշտել է, որ նման մոտեցումը համահունչ է ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող ապակենտրոնացման գործընթացին, որի նպատակն է այնքան զարգացնել համայնքների մտավոր և մասնագիտական կարողությունները, որպեսզի վերջիններս կարողանան հնարավորինս ինքնուրույն լուծել իրենց խնդիրներն ու ապահովել համայնքի զարգացում:

Հայաստանի մանուկների հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Երիցյանին են ներկայացրել իրենց իրականացրած ծրագրերի տեղեկատվական փաթեթները, որոնք նախարարը հանձնարարել է ուսումնասիրել և մշակել համատեղ գործունեության ծրագիր: Ակնկալվում է ծրագրում ներգրավել լրացուցիչ համայքներ և առավել մեծ թվով մարդիկ, ում համար հետագա առաջընթացի նորանոր հնարավորություններ կստեղծվեն:

Փետրվարի 11-ին Արմավիրի մարզի Հացիկ գյուղում վերաբացվելու է հիմնադրամի միջոցներով վերանորոգոված դպրոց: Հայաստանի մանուկների հիմնադրամն արդեն 10 տարի աշխատում է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի գյուղական համայնքներում: Վերջին 4 տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում ընդգրկվել են նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի գյուղական համայքները: Ծրագրի ընդհանուր շահառուների թիվը կազմում է 30 000, որից 7000-ը երեխաներ են:

Հայերեն English

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը