Խճանկար

Ընտանեկան զույգն iPad-ի միջոցով իջեցրել Է վթարված ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

Ընտանեկան զույգն iPad-ի միջոցով իջեցրել Է վթարված ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդաչուն իր կնոջ հետ կարողացել Է մի քանի տասնյակ կիլոմետր թռչել եւ հաջողությամբ իջեցնել խափանված սարքավորմամբ ինքնաթիռը: Դրա համար ընտանեկան զույգն օգտագործել Է iPad-ի հավելվածները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Business Insider-ը:

Ամուսինները, որոնց անունները չեն հայտնվում, Վիսկոնսինից Վայմոնտ Էին ուղեւորվել ոչ մեծ միաշարժիչ ինքնաթիռով: Ամբողջ Էլեկտրասարքավորման խափանումը տեղի Է ունեցել մինչեւ Ռափիդ Սիթի 80 մղոն (շուրջ 128 կիլոմետր) հեռավորության վրա: Օլիվեր Ուայթ քաղաքի հրշեջ մասի ներկայացուցիչը ճշտել Է, որ իրադրությունը բարդացրել Է այն հանգամանքը, որ զույգն օդում Է եղել օրվա մութ ժամանակ: Ի վերջո, այն ամենն, ինչից կարող Էին օգտվել ամուսիններն օդանավը տեղական օդանավակայան հասցնելու համար, նրանց iPad-ում եղած հավելվածներն են եղել: Պլանշետի ծրագրերը նրանց օգնել են որոշելու թռիչքի արագությունն ու բարձրությունը:

Associated Press-ը նշում Է, որ ցամաքի հետ կապի կորստի պատճառով զույգին նաեւ չի հաջողվել անսպասելի վայրԷջքի մասին նախազգուշացնել Ռափիդ Սիթիի օդանավակայանի կարգավարներին, եւ վթարի հավանականությունը մեծ Է եղել: Բացի դրանից, անհնար Է եղել նաեւ շասիի օգտագործումը, սակայն օդաչուն կարողացել Է ինքնաթիռն իջեցնել ֆյուզելաժի ստորին մասի վրա:

Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել, բայց ինքնաթիռը վայրԷջքի ժամանակ լրջորեն վնասվել Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում