ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում հայտնվել են անօդաչու թռչող ապարատներ, որոնք կոչված են ռեստորաններում փոխարինելու մատուցողներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Infinium Robotics դրոնները, որոնք կարող են տանել մինչեւ երկու կիլոգրամ ուտելիք եւ ըմպելիքներ, պետք Է մինչեւ 2015 թվականի վերջն աշխատեն տեղական բարերից մեկում:
Անօդաչու ռոբոտները կառավարվում են համակարգչային ծարագրով եւ տարածությունում կողմնորոշվում են ինֆրակարմիր տվիչների միջոցով: Բացի այդ, դանցից յուրաքանչյուրը համալրվում Է խցիկներով, իսկ պտուտակները պաշտպանված են վանդակներով:
Ճյուղում ռոբոտներ ներդնելու որոշումն ընդունվել Է սպասարկող անձնակազմի պակասի պատճառով: Այս պահին երկրում մատուցողների պակասը կազմում Է շուրջ 7 հազար մարդ: Նշվում Է, որ տեղի երիտասարդությունը չի ձգտում ռեստորաններում աշխատել ոչ բարձր աշխատավարձերի պատճառով:
Timbre Group ռեստորանների ցանցի կառավարիչ Էդվարդ Չիան, ցանց, որտեղ աշխատում Է 90 մատուցող, հայտարարել Է, որ դրոնները թույլ կտան հաստատություններում սպասարկող անձնակազմը կրճատել մինչեւ 40 մարդ: Ազատված մատուցողներին նա պլանավորում Է գործի դնել որպես խոհարարներ եւ բարմենններ:
Նշվում Է, որ սպասարկող անձնակազմից լիովին ազատվել չի հաջողվի, քանի որ դրոնները կարող են սոսկ տեղ հասցնել ուտելիքը. մատուցողները միեւնույն Է ստիպված կլինեն ռոբոտներից կերակուրները դասավորել սեղաններին:-