Մարզային

«Հայաստան» հիմնադրամը լողավազան է կառուցել է Գյումրու «Երեխաների տուն» մանկատան համար

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամը լողավազան է կառուցել է Գյումրու «Երեխաների տուն» մանկատան համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Շվեյցարիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կառուցել է փակ լողավազան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստան համահայկական հիմնադրամից: «Լողավազանը մեծ կարեւորություն ունի հատուկ կարիքներ ունեցող երեխաների մկանների եւ հենաշարժողական ապարատի զարգացման համար: Անհրաժեշտության դեպքում լողավազանից կարող են օ•տվել նաեւ շրջանի` ընտանիքներում ապրող սահմանափակ կարողություններով երեխաները: Երեխաների հիդրոթերապիան հատուկ պատրաստվածություն կպահանջի սպասարկող բուժաձնակազմից»,-նշել է «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը:

Լողավազանը (30 քմ մակերեսով և 70 սմ խորությամբ) ապահովված է անհրաժեշտ պայմաններով` հանդերձարան, սանհանգույց, լոգարան, մերսման անկյուն, ինչպես նաեւ թեքահարթակ եւ սայլակները տեղափոխող մեխանիկական ամբարձիչ: Ջրամեկուսիչ պատերի, ջեռուցման ու օդափոխության համակարգերի շնորհիվ լողավազանը կարող է գործել ամբողջ տարին:

Մտավոր եւ ֆիզիկական շեղումներով 6 տարեկան շուրջ 130 երեխա մանկատանը մասնագիտացված խնամք է ստանում հատուկ պատրաստված մանկավարժների եւ բուժանձնակազմի կողմից: 6 տարին լրանալուց հետո մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված այլ հաստատություններ:

2011-2012 թվականներին Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ Հիմնադրամը հիմնովին վերանորոգել է մանկատան երկու մասնաշենքերը: Դրան հաջորդող ծրագրի շրջանակներում էլ Հիմնադրամը վերակառուցել եւ կահավորել է բաց խաղահրապարակը, հաստատությունը համալրել նոր գույքով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում